Հիմա ինչ անեմ, կնիկս ռուս ա, չի ուզում Հայաստանում ապրի, ընենց ա ինձ էլ ստեղ դուր գալիս, դե ես էլ իմ կյանքն ունեմ, ու ոնց ուզում եմ ըտենց էլ ապրում եմ։ Ընդունում եմ, որ սխալ եմ, մորս պիտի հաճախակի զանգեյի, խոսայի հետը, իմանայի, թե ինչ նորություն կա։ Բայց դե հիմա սենց ա ստացվել, գործով եմ ընկել, ամեն ինչ էլ մոռացել եմ, բայց չարժի դրանից մեծ պատմություն սարքել։
Մերս մենակ կնիկ ա, իրա համար ապրում ա։ Ընենց ա ես Հայաստանում չեմ, խոպան էկա, ստեղ էլ ընտանիք կազմեցի ու մնացի։ Էսքան ժամանակ մի երկու անգամ եմ մորս զանգել հետը խոսացել, նույնիսկ չգիտի, որ թոռներ ունի, էն էլ մեկի տեղը չորսը թոռ։ Բարեկամներս ասում են, որ ինձնից նեղացել ա, ասում ա ես էսքան պահեմ, մեծացնեմ, իսկ ինքը իմ գոյության մասին մոռանա։
Բայց սաղ մի կողմ իմ համար շոկայինը էն էր, որ մերս տունը կտակելա ուրիծի վրա, ինձ հաշվի չիառել, մի հատ չի ասել, որ ես տղա ունեմ, ասենք Հայաստան եկավ,