ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔ. Բժիշկը մшհшցել է վիրահատություն կատարելիս. Իսկ հիվանդը…

Վիրաբույժ Ռոստոմ Շվելիձեն մահացել է Վրաստանի արևմուտքի հիվանդանոցներից մեկում բարդ վիրահատություն կատարելիս։ Տեղի ունեցածի մասին հայտնում է Новости-Грузия-ն։

Շվելիձեն փորձել է փրկել Զեստաֆոնի մունիցիպալիտետի Ցիպլավակե գյուղի երիտասարդ տղամարդու կյանքը. նա որսորդական հրացանից վիրավորվել է հարևանի հետ վիճաբանության ժամանակ: Վիրահատությունը շարունակվել է ութ ժամ։

Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է  վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը

«Վիրահատության ժամանակ նա վատացավ, բայց նա չդադարեց պայքարել երիտասարդ տղամարդու կյանքի համար։ Ռոստոմ Շվելիձեն մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ասվում է «Ամեն ինչ բժշկության մասին» ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:

Գործընկերները ցավակցություն են հայտնում Շվելիձեի հարազատներին ու մտերիմներին։

Ըստ ԶԼՄ-ների՝ վիրավոր հիվանդին փրկել նույնպես չի հաջողվել։