Վարդենիսում սեպտեմբերի 13-ի և 44-օրյա պшտերшզմներում փեսաներին կորցրած կինը վերջ է տվել կյանքին

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ցավալի դեպք է եղել Վարդենիս քաղաքում: Սոթք գյուղի բնակիչ 58-ամյա Ազատուհի Հակոբյանը տեղեկանալով, որ ամուսինը և փեսան զոհված են հոկտեմբերի 26-ին ժ.18.00-ին ինքնասպանություն է գործել՝ քրոջ տանը կից անասնագոմում կախվելով։

Նշենք, որ կինը նախկինում ևս ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն հարազատները կարողացել էին փրկել նրա կյանքը:

Shtap Ognutyun | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Հոկտեմբերի 2-ին գրել էինք, որ Պատերազմի հետեւանքները շարունակում են ցավալի դեպքերի պատճառ դառնալ:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Վարդենիսում 58 տարեկան Ազատուհի Հ-ն տանը խմել է էսենցիա և տեղափոխվել հիվանդանոց: Նա փորձել է ինքնասպան լինել: Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ քայլի պատճառը եղել է այն , որ տիկնոջ փեսաներից մեկը 44-օրյա պատերազմում զոհվել էր, իսկ ահա մյուս փեսան այս տարվա սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման արդյունքում է զոհվել:

Հիշեցնենք, որ սետեմբերի 13-ին Վարդենիս քաղաքի բնակիչը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան էր եղել: Ի դեպ, որդուն դեռեւս չեն հայտնաբերել:

Շտապ օգնություն զուգահեռաբար կարող է 6 կանչ ստացվել. ի՞նչ անի 7-րդ հիվանդը,  և ինչո՞ւ պակասեցին կայանները | Armlur – Լուրեր Հայաստանից