Տղուս նշանդրեքի օրն էր: խնամիները որոշել էին ռեստորանում անեին: Մոտ 50 հոգի մարդ էինք: Ասեմ, որ փոքր ժամանակ ընկել եմ ու վնասվել, դրա համար աչքերս շլություն ունեն: Միշտ նեղվել ու կոմպլեքսավորվել եմ դրանից, բայց դե ամուսինս ինձ ասում էր ես քեզ հենց տենց եմ սիրել ու ամուսնացել, կարոևրը ներսդ ա: Ու ասում էր, որ նեղվելու բան չկա:
Իմ հանդեպ շատ ուշադիրա ամուսինս: Ու ես իրան շատ շնորհակալ եմ, որ ամեն պահի կողքս ա: Հիմա նշանդրեքի օրը նենց բան եղավ, որ ահավոր ամաչում եմ: Մտանք ներս, երբ կանչեցին տղայի ծնողներին, ու տեսա, որ խնամիները քչփչում ու ծիծաղում են վրաս, էտ ամեն ինչը տղես ու ամուսինս էլ էին նկատել: Ու ամուսինս նենց սիրուն ձևով դրանց տեղը դրեց, որ ամոթից մտան գետինը երևի:
Էտ պահին որ մտանք ներս, թամդան ամուսնուս խոսք տվեց, որ մաղթանքներ ասի: Ամուսինս էլ ասեց, որ իրար նենց սիրեն, ոնց որ մենք ու կյանքում թույլ չտա որ կնոջ ինչ-որ թերության կամ սխալ արարքի համար ուրիշները արտահայտվեն, միշտ տղես կնոջ կողքին լինի: Ու ապագա երեխեքին էլ նենց դաստիարակեն, որ մարդուն արտաքինով չդատեն ու չծաղրեն, իսկական մարդ մեծացնեն: Ինթ թվումա, ով պետք էր շատ լավ հասկացավ էտ խոսքերն ինչի ա ասվում: Ուղղակի զարմանում եմ, որ հլը մարդիկ կան տենց բաներ են անում: