Ազգային ժողովը հուլիսի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։
Այն վերաբերում է պաշտպանության նախարարի լիազորություններին, Զինված ուժերի գլխավոր շտաբին, շտաբի պետին, զորակոչին, վարժական հավաքներին։
Լրացումներ են կատարվել օրենքի 29-րդ հոդվածի (Քաղաքացիների զորահավաքային զորակոչը) 2-րդ մասում, որով սահմանված են թե որ քաղաքացիները ենթակա չեն զորահավաքային զորակոչին։ Ինչպես նաև ավելացել են 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը, ինչի համաձայն․