Հիվանդ պապիկը խնդրեց որդուն, որ զանգի նշված համարով․ ո՞ւմ հետ էր ուզում նա խոսել

76 տարեկան էր Արմեն պապիկը, սակայն հիվանդությունը հյուծել էր նրան, և նա ապրում էր իր վերջին օրերը։ Նրա որդին կողքից ոչ մի րոպե չէր հեռանում այդ օրերին՝ հարցնելով հորից, թե ինչ է ուզում սիրտը։ Հայրը ոչինչչէր ուզում և լուռ պառկած էր անկողնում։

Մի օր էլ հերթական անգամ, երբ որդին հարցրեց, թե ինչ կցանկանա, պապիկը մի հեռախոսահամար մեկնեց նրան՝ հին թղթի կտորի վրա գրված, և խնդրեց, որ զանգահարի։

Որդին զագեց ու տվեց հորը, ում աչքերից արցունքներ հոսեցին։

-Ալո, Արմենուհի, դո՞ւ ես։ Բարև, Արմենն է։ Գիտես, Արմենուհի, ես այսքան տարիներ հիշել ու սիրել եմ քեզ, և այժմ էլ,երբ կյանքիս վերջին օրերն եմ ապրում, ուզում եմ, որ դու դա իմանաս։

Արեն պապիկը դրեց լսափողն ու ոչինչ չասաց։ Որդին նույնպես լուռ էր, նա վստահ էր, որ իրական սերը հավերժ է։

Опубликовано в