Խառնաշփոթ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Միայն իմանաք, թե ինչ է կատարվում հենց հիմա․․․ Հայաստան ժամանածները․․․

Քիչ առաջ ArmLur.am-ին դիմեցին մի խումբ օտարերկրացիներ և հայտնեցին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային

բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել: Մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել, որպեսզի աշխատողները

գան և ստուգեն: Օտարերկրացիների ճշտող հարցին, թե ինչու տեղում չեն աշխատակիցները, պատասխանել են՝ այսօր ոչ աշխատանքային օր է, աշխատակիցները շուտով

կմոտենան: Պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ պարզելու համար, թե ինչու են անհարմարություներ առաջացել: Մեր հարցին ի պատասխան օդանավակայանից արձագանքեցին. ««Զվարթնոց» օդանավակայանը մուտքի վիզաների տրամադրման գործընթացի հետ առնչություն

չունի, տեղի ունեցած դեպքի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ ԱԳՆ վիզաների բաժին»: Իսկ ԱԳՆ-ի հետ չի հաջողվում կապ հաստատել, որովհետև

այսօր ոչ աշխատանքային օր է: Մյուս կողմից իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցեցին, որ խնդիրն առաջացել է Հայաստան ժամանած 5-6 անձի հետ, որոնք մուտքի վիզա չեն ունեցել:

Опубликовано в