Արդեն քանի տարիյա ինչ էս նույն վիճակնա, չգիտեմ էլ թե սենց ոնց ենք ապրում, ուղղակի մեկս մյուսին հանդուրժում ենք, էտքան բան: Ընենց ա երկուսս էլ ճշմարտությունը գիտենք, ամեն ինչից էլ տեղյակ ենք, բայց էլի ապրում ենք նույն տան մեջ: Սենց բան հաստտա լսած չեք լինի, մենք յուրահատուկ դեպք ենք: Ես մի հատ ջահելի հետ եմ ընկերություն անում, իսկ մարդս էլ իրա քարտուղարուհու հետ ա սիլի-բիլի անում:
Երկուսս էլ համարյա տունը չենք լինում, աշխատում ենք. իսկ երեխեքն էլ դասի են գնում, հետո էլ իրանց տատիկի ու պապիկի տուն: Թողում ենք, որ ազատ ապրեն ու կայանան: Բացի էտ ընենց մի լավ ընտանիք չենք, որ մի հատ էլ ստիպենք, որ գան ու մեր հետ հաց ուտեն մի սեղանի շուրջ նստեն: Սաղ կիսուրիս պատճառով ա, էնքան մեզ իրար դեմ հանեց, որ վերջը հասանք էս օրին:
Ոնց կլիներ դուրը չէր գալիս, որ ես մարդուս հետ համ լավ էի, համ էլ իրար հետ տեղ էինք գնում հանգստյան օրերին: Տալիս հետ ինձ ու մարդուս իրար դեմ հանեց, երևի մի երկու անգամ հորս տուն եմ գնացել, հետո էլ ես հոգենցի ու որեշեցի ապրեմ ընենց, ոնց ինձ դուրա գալիս: Բայց եթե ճիշտն ասեմ սրտիս խորքում հլը մարդուս սիրում եմ, երևի դրա համար ա, որ մինչև հիմա չեմ բաժանվել, հետն եմ: