Հոգեբանները հաստատում են, որ մարդիկ, ովքեր հաճախ են լաց լինում, իրականում․․․

Մենք բոլորս լաց ենք լինում։ Արցունքները տարբերակ են զգացմունքները արտահայտելու՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Լացելուն ունակ են բոլորը, սակայն ինչու՞ են ոմանք դա անում 4 անգամ իրենց ողջ կյանքի ընթացքում, իսկ ոմանք էլ՝ ամեն չնչին մանրուքից։

Կանադայի հոգեբանները անցկացրել են թեստ, որի արդյունքները ցույց են տվել, որ հաճախ լաց լինող մարդիկ բավականին սթրեասադիմացկուն են։ Բանն այն է, որ մարդուն պետք է արտահայտել իր զգացմունքները և մենք բոլորս դա անում ենք տարբեր ձևերով։
1. Լացը՝ լավ մարդ և լավ ընկեր լինելու նշան է։

Կյանքի դժվար իրավիճակներում ընկերները կարող են լացել ձեր ուսին, իսկ դուք ձեր հերթին կարող եք լաց լինել նրա ուսին։ Երբեմն ձեր միջից ցավը հանելու համար անհրաժեշտ է ուղղակի լաց լինել և բացվել այն մարդու մոտ, ով կարող է ձեզ աջակցել, հասկանալ։

2. Լացը ցույց է տալիս, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից։

Ցանկացած պատճառով լացը, լինի դա հարազատ մարդու կորստից, ատելությունից, բարկությունից, սթրեսային իրավիճակից, տխուր ֆիլմից և նույնիսկ արյան մեջ շաքարի բարձրացումից՝ բոլոր այս նշվածները դարձնում են ձեզ խոցելի շրջապատի մարդկանց մոտ։ Սակայն, եթե ձեզ չի հաջողվում պահել ձեր մեջ զգացմունքները, ապա շրջապատի մարդկանց աջակցությունը ձեզ կարող է տալ հնարավորություն հաղթահարել ձեր զգացմունքները։

3. Դուք կարող եք հաղթահարել սթրեսը

Զգացմունքներին ազատություն տալը չի նշանակում լինել թույլ, հակառակը, այնձեզ մաքրում է բացասական լարվածությունից: Եթե դուք ամբողջ ընթացքում պահում եք ձեր մեջ հույզերը, ունեք անհանգստություններ, դժվար իրավիճակում եք, ապա այդ ժամանակ զգացմունքները չարտահայտելը կարող է բերել լուրջ հոգեբանական և ֆիզիկական հետևանքների։

4. Լացը՝ ուժեղ մարդու նշան է, ով «թքած» ունի շրջապատող մարդկանց վրա։

Կյանքում լինում են այնպիսի բարդ իրավիճակներ, երբ մենք փակվում ենք մեր մեջ։ Մեր կարծիքով ժպիտը կամ մեր արտաքին անտարբերությունն է միայն զգացմունք համարվում։ Սակայն դա այդպես չէ։ Թողեք ազատ ձեր զգացմունքներին և տեսեք թե ինչքան հանգիստ կզգաք ձեզ։

Այն մարդիկ, ովքեր չեն վախենում լացելուց, իրականում հոգեպես շատ ուժեղ մարդիկ են։ Նրանք ունակ են կառավարել իրենց զգացմունքները։ Երբ տխուր են՝ կարող են լացել, իսկ երբ ինչ-որ լուրջ դեպք է տեղի ունեցել նրանք կարող են սթափ վիճակում մտածել այդ իրավիճակից ելքի մասին։

Опубликовано в