Քիչ առաջ դաժան դանակահարություն Երևանում կյանքի դեմ պայքարում է հայտնի,,,

Քիչ առաջ դաժան դանակահարություն Երևանում կյանքի դեմ պայքարում է հայտնի,,,

«Միքայելյան» բժշկական կենտրոնից նոյեմբերի 18-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նա հիվանդանոցում հայտնել էր՝ Քանաքեռի գերեզմանատանն ընկել է: Ժամը 01.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, սակայն, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները մարմնական վնասվածքները ստացել էին ժամը 00.30-ի սահմաններում Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը դանակահարել էր նրանց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.30-ին Քանաքեռի 6-րդ փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել թաղեցիներին:

18-ամյա երիտասարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին:

Опубликовано в