Երևանում երեխա էր կորել, տեսեք ինչ է արել անծանոթ կինը

Երեկ Արեգն էր կորել` միջնեկ տղաս: Տրանսպորտը խցկված է եղել, բարձրանալիս չի նկատել, թե ոնց է անցել մեր կանգառը, ու հետո շարունակվող անծանոթ տեսարաններից նենց է շփոթվել, որ չնայած 9 տարեկանը լրացել է, ոչ մեկիս համարը չի հիշել, որ մեկին խնդրի` զանգեն: Մտածել է` բարձրանա մինչև ամենավերջին կանգառը, այնտեղից հետ իջնի, բայց 3-րդ համարի ավտոբուսի երկար երթուղով մոտ 1 ժամ գնալուց հետո սկսել է լուրջ անհանգստանալ ու հուզվել: Ամենանրբազգացը եղել է մի ջահել կին` երեխաների հետ, ով արդեն Նորքի 1-ին զանգվածում Արեգիս տարել էր տուն, իր մի փոքրիկին թողել տանը, ու մյուս երեխան գիրկը տաքսիով իջել Արեգի ասած հասցեն: Մեր հանդիպումը 1 րոպե էլ չտևեց: Ի՞նչ շնորհակալություն, ոչ մի խնդիր, վա՛յ, ամոթ էլ է…

Առաջարկեցի մեքենայով տանել, հրաժարվեց, իսկ երբ ուզում էի գոնե տաքսու գումարը տալ, լուրջ նեղացավ` իմ բարությունը մի՛ փչացրեք, թողեք վայելեմ…

Էս է Հայ մարդը: Իր երեխայի հետ երթևեկում է խցկված ավտոբուսով, տաքսի չի նստում, բայց անծանոթ երեխու հարմարության համար, մեր` մի քանի րոպե ավելի քիչ անհանգստանալու համար ոչ փող է խնայում, ոչ ժամանակ: Անշահախնդիր, առանց ակնկալիքի: Մինչև կկողմնորոշվես, ինքը գնում է արդեն, որ չհասցնես մի բան էլ դու անել:

Այ սենց պատմություն, որ երեկ շատ ներվ ու առողջություն տարավ, բայց սենց սիրուն ավարտվեց:

Սենց հրաշք ազգ, հրաշք մարդիկ, որոնցից մեր շուրջը լիքն են: Որոնց բարությունը փչացնել չի էլ ստացվի…

Լևոն Խաչատրյան –ի էջից

Опубликовано в