Սինգապուրյան Gero կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները և Բուֆալոյի Roswell Park օնկոլոգիական համալիր կենտրոնի աշխատակիցները փորձ են անցկացրել՝ որոշելու տարիքային այն սահմանը, որին կարող է հասնել մարդը, փոխանցում է Аргументы и факты պարբերականը: Գիտնականներն ուսումնասիրել են մարդու օրգանիզմի վերականգնվելու ունակությունը։ Արհեստական ինտելեկտի օգնությամբ գիտնականները կարողացել են հետազոտել մոտ 100 հազար կամավորի։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ 120-150 տարեկանում մարդու մարմինը կորցնում է վերականգնվելու ունակությունը: Գիտնականները կարծում են, որ բժշկության և առողջապահության զարգացման ներկա մակարդակի պայմաններում այս տարիքը մարդու համար առավելագույն հնարավորն է։