ԿՐԿԻՆ մեծ լարվածություն Պեմզաշենում․ երեխաներին ու մորը սպանած Վրույրի հետ մարդիկ տեսեք ինչ են անում

ԿՐԿԻՆ մեծ լարվածություն Պեմզաշենում․ երեխաներին ու մորը սպանած Վրույրի հետ մարդիկ տեսեք ինչ են անում

Նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com–ը։ 

Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմանում նկատել են, որ մի քանի կին մոտեցել է նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Ոստիկաններին, սակայն, հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել, նրանք 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ կանանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, եւ նա ցանկացել է վառել այն տունը, որը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։  Վերջինս մեղադրվում է  պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երկու անչափահաս երեխաների սպանության մեջ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։

Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են 32-ամյա Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, 36-ամյա Արկադի Բարսեղյանը։  Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, ողբերգական դեպքից հետո վերադարձել է։