Տեսեք ջուրը ինչքանով է թանկանում, մարդիկ շատ անհանգիստ են
Խմելու ջուրը մինչև 2024-ը քաղաքացիների համար չի թանկանա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարությունից:
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։
Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։
Այսինքն՝ մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը եւ արդեն պատրաստել է որոշման նախագիծ, որով ջրի սակագինը հունվարի 1-ից պետք է բարձրանա 8,42 դրամով:
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա մոտ 8,4 դրամով. ՀԾԿՀ-ն ավարտել է հաշվարկները