Բժիշկը պնդում է, որ մաղադանոսը հրաշալի միջոց է, որը պայքարում է միզարձակման խնդիրների, երիկամների տարատեսակ հիվանդությունների դեմ, ինչպես նաև՝ ունի հակաքաղցկեղային ազդեցություն:
Որպես դեղամիջոց՝ կարելի է օգտագործել մաղադանոսի ինչպես՝ արմատը, այնպես էլ՝ տերևները: Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսից պատրաստված բազմաթիվ թեյեր կան, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ: takprosto կայքն առաջարկում է դրանցից մեկը:
Բաղադրություն
1 լ ջուր5 ճ/գ մաղադանոս
Թարմ մաղադանոսը կտրատեք: Կաթսայի մեջ լցրեք ջուրը, եռացրեք, կրակն անջատեք և մաղադանոսն ավելացրեք ջրին: Թողեք թրմվի 15-20 րոպե:
Այս թեյը կարող եք խմել ինչպես՝ տաք, այնպես էլ՝ սառը վիճակում: Ցանկության դեպքում կարող եք մի փոքր կիտրոն կամ կիտրոնի հյութ ավելացնել: Ամեն օր ուտելուց 20 րոպե առաջ 250 մլ չափով խմեք այս թեյից:
Կուրսը 2 շաբաթ է, որից հետո պետք է 1 ամիս դադար տալ: Մաղադանոսով թեյը համադրելով ցածր կալորիկանությամբ սննդի հետ, մեծ արդյունքների կհասնեք:
Ուշադրություն: Մեծ քանակությամբ մաղադանոսի օգտագործումը հակացուցված է միզարձակման հետ խնդիրներ ունեցողներին, ինչպես նաև՝ հղիներին: