Աղիների աշխատանքը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Ներկայացրել ենք նշաններ, որոնք կարող են վկայել աղիների խնդիրների մասին:
Թույլ ոսկորներ: Երբ որովայնում թթվայնությունը բարձրանում է, կալցիումն ու մագնիումը նորմալ չեն յուրացվում: Բացի այդ, երբ աղիները նորմալ չեն աշխատում, օրգանիզմին չի բավականացնում K վիտամինի մակարդակը: Այս վիտամինը ևս շատ կարևոր է ոսկորների առողջության համար:
Անհանգստություն և հոգնածություն: Երբ աղիների միկրոֆլորայի հավասարակշռությունը խախտվում է, նկատվում են անհանգստություն ու հոգնածություն: Այս խնդիրը հիմնականում սխալ սնվելու հետևանք է: Շտկեք սննդակարգը.
մեծ քանակով բանջարեղեն ու միրգ օգտագործեք,
բավարար քանակով ջուր խմեք,
սննդակարգ ներառեք կեֆիր:
Մաշկային քոր: Շատերն են մաշկային քորի պատճառ համարում ալերգիան, սակայն որոշ դեպքերում այն կարող է կապված լինել նաև աղիների աշխատանքի հետ: Երբ օրգանիզմում տոքսիններ են կուտակվում, իմունային համակարգը բացասականորեն է արձագանքում, ինչի արդյունքում կարող է քոր, բորբոքում, այտուց առաջանալ:
Եղունգների թուլություն: Եղունգների թուլությունը կարող է վկայել այն մասին, որ աղիները չեն կարողանում յուրացնել սննդարար նյութերը: Երբ աղիները նորմալ չեն աշխատում, դրանց միկրոֆլորան խանգարվում է, օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ նյութերը:
Որովայնի փքվածություն: Գազերի առկայությունը վկայում է աղիների աշխատանքի խանգարման մասին: Փքվածության պատճառ կարող է դառնալ ոչ միայն որոշակի մթերքի օգտագործումը, այլև սննդային ալերգիան: Հաշվի առեք, որ դեպքերի մեծամասնությունում խնդիրը կաթնամթերքի օգտագործումն է:
Սպիտակ արտաթորանք: Արտաթորանքի գույնի փոփոխությունը չի կարելի անուշադրության մատնել: Դա կարող է պայմանավորված լինել բակտերիալ միկրոֆլորայի փոփոխությամբ, բորբոքմամբ, լյարդի հետ կապված խնդիրներով: