Քիչ առաջ անսպասելի ողբեգրական, աներևակայելի դեպք Երևանում

Քիչ առաջ անսպասելի ողբեգրական, աներևակայելի դեպք Երևանում

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում նշված հասցեում նորակառույց շենքի 5-րդ հարկում մաքրման աշխատանքներ կատարելիս, ջեռուցման հորանից վայր է ընկել և մահացել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Հ․ Խաչատրյանն աշխատում էր «Ժորժիկ Սարգսյան» ԱՁ-ում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Опубликовано в