ՔԻՉ ԱՌԱՋ ալիևը վտանգավոր հայտարարություն արեց․ «Ռուսների հետ համաձայնեցրել եմ՝ Զանգեզուրի միջանցքը , ուզեն –չուզեն, մերն է »
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։
«Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այն օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին»,-հայտարարել է Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսագիտություն» միջազգային համաժողովում։
«Զանգեզուրի միջանցքը իմ վերջին զրույցի ժամանակ քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Որովհետև այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակն, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի են»,- հավելել է Ալիևը։