Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է նոր բախում․․․Միջազգային փորձագետներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է նոր բախում․ միջազգային փորձագետներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է նոր բախում՝ հայտարարել է Միջազգային ճգնաժամային խումբը: Այս կազմակերպությունն աշխատում է

պատերազմները կանխելու ուղղությամբ և զեկույցներ է ներկայացնում կոնֆլիկտների ու ենթադրյալ կոնֆլիկտային գոտիների վերաբերյալ:

Հայաստանից զատ՝ կազմակերպության փորձագետներն անդրադարձել են ևս 9 թեմայի, այդ թվում՝ Ուկրաինայում, Իրանում, Թայվանում տիրող իրավիճակին:

Միջազգային ճգնաժամային խմբի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ավելի է ամրապնդել դիրքերը, դրան է գումարվում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և Եվրոպայում գազի պահանջարկը:

Զեկույցում նշվում է, որ զուգահեռ՝ Հայաստանը զենքի ձեռքբերման խնդրի առջև է, քանի որ հիմնական մատակարար Ռուսաստանը պաշարների պակաս ունի՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով: