Կապիկի ծաղիկի վիրուսը մուտացիայի չի ենթարկվել, սակայն սկսել է ստանալ առավել լայն տարածում: Վարակվում են տղամարդիկ, կանայք, դեռահասները: Նիդեռլանդներում նույնիսկ հայտնաբերվել է երեխայի մոտ կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը:
Կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովն ասել է, որ բոլոր տարիքները «ենթարկվում» են տվյալ հիվանդությանը։ Նրա պարզաբանմամբ՝ մեծահասակները կարող են վարակել երեխաներին, երեխաներն էլ իրենց հերթին մեծերին։ Նաև զգուշացրել է, որ հիվանդությունը ծանր են տանում երեխաները, հղիներն ու թուլացած իմունային անբավարարություն ունեցող մարդիկ։