Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի ԻԽՍՀ-ի Կումերտաու քաղաքում՝ Վասիլի Դմիտրիևիչ Կլիմենկոյի (ծնված 1950 թվականին) և Վերա Գավրիլովնա Շատունավայի (հունվարի 27, 1955 — նոյեմբերի 7, 1984)։ Հայրն ու մայրն ամուսնացել էին, երբ համապատասխանաբար 23 և 18 տարեկան էին։ Հոր վերաբերմունքը որդու նկատմամբ սառն էր, այդ պատճառով էլ Յուրին կրում էր մոր ազգանունը, իսկ վաղ մանկությունը (մինչը 4 տարեկանը) անցկացրել է Պյատկի գյուղում՝ մորական տատի ու պապի՝ Եկատերինա Իվանովնա Շատունովնայի (դեկտեմբերի 5, 1924 — նոյեմբերի 26, 2002) և Գավրիլ Եգորովիչ Շատունովի (հունիսի 4, 1923 — հունվարի 20, 1976) մոտ[3][4]։
Երբ տղան 3 տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվեցին, իսկ 1977 թվականին նա մոր հետ տեղափոխվեց Սավելևկա գյուղ։ Որոշ ժամանակ անց մայրն ամուսնացավ երկրորդ անգամ։ Սակայն խորթ հայրը ալկոհոլի հետ կապված խնդիրներ ուներ, և Յուրին հաճախ էր տանից փախչում ազգականների, առավել հաճախ տատիկի և պապիկի մոտ։