ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր Արարատի մարզում բազմաթիվ քաղաքացիների կյանքեր խլած ողբերգական դեպքի վայրից

Հուլիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում տեղ է ունեցել 5 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ խոշոր ավտովթար։ Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Մասնավորապես, իրար են բախվել Այգեվան գյուղի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, Արալեզ գյուղի բնակչի վարած «Գազել» մակնիշի, Փոքր Վեդի գյուղի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի, Արարատ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի և Փոքր Վեդի գյուղի բնակչի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ:

Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից երկուսը ևս մահացել են

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*