Ես ապրում եմ Հադիս լեռան ստորոտում, Կապուտան գյուղում։ Մեր այգում փոս փորելիս պարզվեց, որ հանդիպել ենք շատ հին շինության, սրբատաշ քարերով շարված։ Վարվեցինք այնպես, ինչպես ցանկացած խելամիտ մարդ, ահազանգեցինք համապատասխան մարմիններին և գյուղապետարան։ Շատ ոգևորված շնորհակալություն հայտնեցին, և խոստացան շուտով գալ և տեղում պարզել գտածոյի պատմ. արժեքը։ Արդեն 15 տարի սպասում ենք։
Այսօր բոլոր տերտերահպատակ չգիտեմ ինչեր, հանկարծ հիշեցին Հատիսի բրոնզեդարյա ամրոցները։ Մի բուռ հող է մնացել, թողեք հայ մարդը օգտագործի ի բարօրություն ազգի, ի՞նչ եք ձեզ դրել ամենակույսերի տեղը և աղաղակում, թե՞ սպասում եք Ծառուկյանի առատաձեռն այցին, որ «լռեցնի» ձեզ, առ’ռա հա ձեզ:
Հեղինակ Հովիկ Ենոքյան