Հակարիի կամրջի անցակետում ՀՀ երեք քաղաքացիների առևանգման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են։
Նրանց կառավարման ամեն օրն աղետաբեր է։
Հայրենիքի տարածքային կորուստները, մեր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը նրանց համար դարձել է վիճակագրություն:
Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացու անվտանգության երաշխավո՛րն է, պարտավո՛ր է ոչ միայն տեր կանգնել իր քաղաքացուն, այլև պահանջատեր լինել, որ Արցախից տեղափոխվող քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովվող կառույցները՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները լիարժեք իրականացնեն իրենց պարտականությունները։
Այդ կառույցների թողտվությամբ են ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգվում հայ քաղաքացիները։
Միջազգային մարդասիրական բոլոր կառույցների ուշադրությունը հրավիրում ենք Ադրբեջանի անօրինական և բացահայտ հայատյաց գործողությունների վրա և ակնկալում ենք նրանց հրապարակային արձագանքը։