44 օրյա պատերազմից հետո, երբ բանակից զորացրվեցի, որոշեցի զբաղվել բիզնեսով, որպեսզի կարողանամ ֆինանսապես կայուն լինել: Հին ընկերներս գիտեին պլաններիս մասին և առաջարկեցին միասին բիզնես պլան մշակել, սկսել գործունեություն, որն անպայման, ըստ իրենց, լավ արդյունք էր տալու: Միակ պայմանն այն էր, որ բիզնես սկսելու համար պահանջվող գումարի մեծ մասը ես պետք է ներդնեի: Քանի որ ընկերներիս շատ էի վստահում, որոշեցի, որ կգնամ այդ քայլին, բայց դեռ չգիտեի , թե ինչ փորձանք էին բերելու նրանք գլխիս:
Գումարն ամբողջությամբ հավաքեցի. ընկերներով որոշեցինք գնալ գնումներ անել բիզնեսի համար, կատարել մի շարք վճարումներ, բայց հաջորդ օրվանից ընկերներս ուղղակի չէին պատասխանում զանգերիս: Սա արդեն ինձ կասկածելի թվաց: Փորձեցի գտնել նրանց, բայց մեր ընդհանուր ծանոթներն ասացին, որ երկուսն էլ հեռացել են քաղաքից:
Ես հասկանում էի, որ դատական գործընթացներով պետք է նրանց դաս տամ: Հասկանալով պահի լրջությունը, ես դիմեցի <<Նորիկյան և գործընկերներ>> փաստաբանական գրասենյակին: Նորիկ Նորիկյանի գլխավորությամբ սկսվեց երկար դատական պրոցես, որին ես պատրաստ էին, քանի որ բավականին մեծ գումարի մասին էր խոսքը: Ինչպես և խոստացել էր Նորիկյանը, մենք կարողացանք ապացուցել արդարությունը, և կարողացանք վերադաձնել գումարը:
Բայց Նորիկյանն իր աշխատանքի դիմաց վարձատրություն չվերցրեց, ինչքան էլ որ փորձեցի գումար փոխանցել, նա հրաժարվեց, քանի որ որոշել էր, որ այդպես օգնում է մի մարդու, ով ծառայել հանուն հայրենիքի և նրա պաշտպանության համար անցել է 44 օրյա դժոխ ային ճանապարհով: