«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված «Ապահով Երևան» ունենալու տեսլականի գլխավոր բաղադրիչների մեկը «Vision Zero» հայեցակարգի ներդնումն է։ Այսօր կուսակցությունը ներկայացրեց հայեցակարգը, որը միջազգայնորեն ընդունված, ամենաարդյունավետ ծրագրերից է, և բազմաթիվ զարգացած քաղաքներ արդեն դրա անդամ են։ «Ապրելու երկիր» կուսակցությանը հայեցակարգի ներդրումը տեղի է ունենալու Դուբայում գործող 4E Road Safety & Transport Consultants (4E Ճանապարհային անվտանգության և տրանսպորտի խորհրդատու) առաջատար ընկերության հետ համատեղ։
Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Թավաբ Քազեմիին ներկայացրեց Vision Zero հայեցակարգը, դրա առավելությունները և Երևանում այն ներդնելու ու գործարկելու հեռանկարները։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հայեցակարգի շնորհանդեսի ընթացքում նշեց, որ իր համար սա ամենասպասված գործերից մեկն է, որ պետք է սկսեն իրականացնել սեպտեմբերի 18-ից, քանի որ այն մարդկանց մասին է։ «Վիճակագրությունը, որը մեզ դրդել է այս գործով զբաղվել, շատ ծանր է ու շատ ցավալի։ Հայաստանում անցած տարի մոտավորապես 4300 ճանապարհատրանսպորտային վթար է տեղի ունեցել, որից 321-ը մահացու ելքով։ Այս զարհուրելի թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանում ամեն օր մարդ է զոհվում վթարների հետևանքով։ Եթե մենք հաշվի առնենք, որ տասնամյակներով այս խնդիը առկա է, և եթե 2000 թ-ից հետո մի փոքր թվաբանություն անեք ընթացիկ 23 տարիների համար, ապա կտեսնենք, որ ՃՏՊ-ների արդյունքում մահացել է նույնքան մարդ, որքան մարդ է ապրում, օրինակ, Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում։ Ավելի շատ մարդ է զոհվել, քան բնակվում է Ջեմուկում, մենք դա չենք տեսնում, բայց դրա հետևանքները ողբերգական են։ Անտեսանելի պատերազմ է ընթանում ճանապարհների և Հայաստանի միջև։ Այդ վիճակագրության 1/3-ը՝ տարեկան 70-80 մարդ մահանում Երևանի ճանապարներին, հետևաբար կարծում են ակնհայտ է, թե ինչ համար ենք թե ինչ համար ենք մենք սա անում, կզարմանաք, թե ինչու տարիներ շարունակ սրան ուշադրություն չի դարձվել, որովհետև տարիներ շարունակ սրան ուշադրություն չի դարձվել։ «Vision Zero»-ն հենց այն մասին է, թե ինչի է պետք հասնել և ինչպես անել, որ ՃՏՊ-ներից մարդիկ չմահանան կամ ծանրագույն առողջական խնդիրներ չունենան։ Սա կատարելություն է, բայց դրան ձգտելը հենց բերելու է լուծումների, որոնցով կյանքեր են փրկելու»։ Մանրամասները՝ տեսանյութում․