Այդ մասնակիցները, որոնք գնացել են և քայլում են, ընտրելու են այլ ուժի՝ «Ապրելու երկրին» հատկապես․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված «Ապահով Երևան» ունենալու տեսլականի գլխավոր բաղադրիչների մեկը «Vision Zero» հայեցակարգի ներդնումն է։ Այսօր կուսակցությունը ներկայացրեց հայեցակարգը։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում, նաև փողով քայլելու վերաբերյալ հրապարակվում են փաստեր, ինչ կարծիք ունի,

Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Մենք երբ մտնում էինք մրցապայքարի, գիտեինք ինչ սպասել իրենցից։ Սա նորություն չէր մեզ համար, և մենք այդ բոլոր ռեսուրսներով հանդերձ ենք հաղթելու նրանց, որովհետև այդ մասնակիցները, որոնք գնացել են և քայլում են, ընտրելու են այլ ուժի՝ «Ապրելու երկրին» հատկապես, որովհետև այդ ստորաքարշ վիճակից դուրս են գալու։ Եվ ես համոզված եմ, որ այդ ռեսուրսը սահմանափակ է»։ Մանրամասն՝ տեսանյութում։