Ալիևի նոր հայտարարությունը… նորից սկսվեց…յուրաքանչյուր օր Հայաստանին մոտեցնելու է ավելի մեծ կորուստների

Ալիևի նոր հայտարարությունը… նորից սկսվեց…յուրաքանչյուր օր Հայաստանին մոտեցնելու է ավելի մեծ կորուստների

Խաղաղության պայմանագրի ստորագրումից կորցրած յուրաքանչյուր օր Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը, խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին։ Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ, հակառակ կողմից մեր երկրի համար վտանգ ներկայացնող ռազմավարական դիրքերը գտնվում են մեր հսկողության տակ»,- ասվում է Ուսուբովի հոդվածում։

Նա նաև ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա ողջ տարածաշրջանի զարգացման համար և մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին: