Այս օրերին մեզ միայն սա էր պակաս․ ՊՆ-ն ստիպված եղավ շտապ հայտնել․ Ադրբեջանը կրկին․․․

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին անգամ ապատեղեկատվություն է տարածել:

Ապատեղեկատվությունն այն մասին է, իբրև թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները

հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել։

Այդ լուրն իրականությանը չի համապատասխանում։ Սահմանին իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: