Գնացի ման կատուն ու ասեցի. Հավաքվի, գնում ենք տուն: Պապ ջան պատրաստ եմ, ասեց աղջիկս ու գլուխը դրեց ուսիս

Էդ օրը աշխատանքից հոգնած տուն էի գնում: Ես տուն չունեի, 6 ընկերով տուն էինք վարձել ու ապրում էինք: Շատ հո գնած էի ու որոշեցի կարճ ճանապարհով գնամ: Ուզում էի հասնեի ու քնեի: Հանկարծ շենքի մոտ դրված նստարանին մի կապոց տեսա, տեսնեմ շարժվում ա: Մոտիկացա, բացեցի ու տեսնեմ պուճուր նորածին էրեխա: Ինձ թվաց էրեխու մերը մոտակայքում ա, սպասեցի, բայց ոչ մեկը չերևաց: Չգիտեի ինչ անեի: Զանգեցի տղերքը իջան ու որոշեցինք, որ էդ

էրեխուն ման կատուն տանենք: Հետո շուտ-շուտ գնում էի իրան տեսակցության, չգիտեմ ինչի էդքան կապվեցի հետը:Շորեր էի առնում իրա համար, քացրավենիք: Շատ սիրուն աղջիկ էր մեծանում: Հետո ծանոթացա մանկատանը աշխատող մի սիրուն աղջկա հետ: Շատ էր դուրս գալիս: Սկսեցինք հանդիպել: Էդ մանկատունը դառել էր իմ ամենասիրելի տեղերից մեկը: Էրկու թանկ էակներ կային էդտեղ: Առաջարկություն արեցի ու ամուսնացանք:Մի որոշ ժամանակ հետո պարզվեց, որ

մենք չենք կարա էրեխա ունենանք: Հետազոտվեցինք, ամեն ինչ արեցինք, բայց մեզ ասեցին, որ մեր էրեխա ունենալու հնարավորությունը զրոյա:Ու մի օր էլ իմ սիրելի կինը ինձ առաջարկեց որդեգրել իմ գտած աղջկան: Ինքը ինձ պապա էր ասում: Ես ուրախությունից լաց էղա: Գնացի մանկատուն ու ասեցի. Հավաքվի, գնում ենք տուն…Աղջիկս արդեն 10 տարեկանա ու մի շաբաթ առաջ հրաշք տեղի ունեցավ. կինս ասեց, որ հ ղի ա:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*