Ամեն բան ջրի երես դուրս եկավ․ տեսեք ինչ եղավ Մետրոպոլիտենում իրականում

Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Երևանի մետրոպոլիտենի կայարաններ: Այս մասին հատնում է Iravaban.net-ի թղթակիցը:

«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանը քաղաքացիներին հայտնեց, որ փակ են բոլոր կայարանների մուտքերը:

Iravaban.net-ին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ուղևորներին տարհանում են, քանի որ ռումբի մասին ահազանգ է ստացվել:

«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող»,-հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

  • ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ տեղեկատվություն է ստացվել Երևան քաղաքի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ։

Опубликовано в