Աղջկաս հարսանիքի օրը ֆուրշետի փող չունեի, թեթև սեղան դրեցի. որ էկան աղջկաս հետևից, սկեսուրն էլ սեղանը տեսավ, տեսեք՝ ինչ ասեց սաղի մոտ. լացը տվել էր վրես
Աղջկաս հարսանիքն էր ու էտ օրվան շատ երկար էի սպասել: Տղու տնեցիք բավականին թափով են, ամեն բան թանկ-թանկ արել էին, իսկ մենք էտքան էլ հնարավորություն չունենք:
Հնարավորություն չունեի ֆուրշետ դնելու մեր տանը հարսանիքի օրը, տենց մի թեթև սեղան դրեցի: Ինչ որ պետք էր առա ու ինչքան կարայի դրեցի:
Էկան աղջկաս հետևից ու երբ որ սկեսուրը տեսավ դրածս սեղանը, սաղի մոտ մի հատ քմծիծաղ տվեց ու ասեց՝ էս ա՞ ձեր ֆուրշետը, մարդիկ սոված են, ստեղ ուտելու բան չկա: Գոնե ասեիք ես մեր անողին ուղարկեի, թող գար ձեր սեղանն էլ դներ:
Վայ նենց վատ զգացի, սաղ ապշած նայում էին վրես, թե ես ինչ պետք ա պատասխանեմ: Թողեցի ըտեղից առանց ձեն հանելու դուրս էկա ու լացել եմ, սաղ օրս փչացրեց էտ քաղքենին:
Թե ոնց ա աղջիկս դրա հետ ապրելու, չգիտեմ: