Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի նաեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նման որոշում կառավարությունը կայացրեց իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում:
Նախագծով առաջարկվում է այդ նպատակով հատկացնել 6.6 մլն դրամ: Որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին: