Գնացքից 125 դպրոցական է տարհանվել գրիպի վարակի պատճառով․ մեկ հոգի մահացել է

Ադլերի ճամբարից գնացքով Տյումենի մարզ վերադարձող բոլոր 125 դպրոցականները վարակվել են գրիպով։ Աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր ու երբ գնացքը դեկտեմբերի 20-ի երեկոյան հասել է Պենզայի շրջան, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են նրա մահը։ Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզորը»։

Նշվում է, որ անցած գիշեր գնացքը ժամանել է Սարատովի մարզի Բալաշով քաղաք, որտեղ բոլոր 125 դպրոցականները հետազոտվել են և գրիպի ախտորոշմամբ հոսպիտալացվել Սարատովի ինֆեկցիոն հիվանդանոց։