Շուտ դիտեք, քանի դեռ չեն ջնջել․ Տեսախցիկները ֆիքuել են Աստծո գոյությունն ապացnւցող կադրեր. Նայnւմ ես ու փշաքաղվnւմ

«Բայց Աստծո շնորհով եմ, ինչ որ եմ, և իմ մեջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր» (Ա Կորնթ. 15.10): Հավատը մարդու այն համոզմունքն է, որ ինքը ոչինչ է առանց Աստծո, բայց ամեն ինչ է Աստծով. Քրիստոսով նոր մարդ դառնալու համար

հենց այդ հավատքն է անհրաժեշտ ավելի, քան Պողոս առաքյալի սահմանած` բացա րձակ անհավատությանը հակադրվող հավատը, որը «հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը», քանզի այն, ինչ տեսնում ես, էլ հույսով չես ակնկալում և տեսնելով` չես փնտրում փաստեր ու ապացույցներ: Եթե մենք պարզապես առանց տեսնելու հավատում ենք Աստծո գոյությանը և ակնկալում ենք Աստծո անմահ արքայությունը, միգուցե մենք երանելի ենք, բայց

երբ հավատում ենք ամենազոր Աստծուն, մենք մեր հավատի կրավորական կրողները չենք սոսկ, այլ այդ հավատը հավատամքի վերափոխողները, քանզի հավատում ենք Աստծուն, որ ասում է. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ.12.9): Մինչև մենք չդատարկվենք ինքներս մեզնից, մենք Աստծով չենք լցվի և չենք համաձայնի առաքյալի հետ, երբ ասում է. «Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում

եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը: Դրա համար էլ ես գոհ եմ իմ տկարությունների և Քրիստոսի համար իմ կրած նախատինքների, նեղությունների, հալածանքների և դժվարությունների համար, որովհետև երբ ես տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»: Մենք պետք է թույլ տանք Աստծուն Քրիստոսով «սրբագրել» մեր կյանքը: