Սիսիանում սաստիկ բքի պատճառով զինծառայող է կորել

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*