Ոuտիկшններ, բռնեք այu վիժվшծքին. Դшժшն Դեպք Երևшնում

Ոստիկшններ, բռնեք այս վիժվшծքին. Դшժшն Դեպք Երևшնում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում, որտեղից նշված վայր են ժամանել 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ազատ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Սևակ Առաքելյանը:

Պարեկները տղամարդուն հայտանբերել են գլխի հատվածում վնասված հետքերով ու ահազանգել են շտապօգնություն, ու մինչ շտապօգնությունը կժամաներ, նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, և այս պահին նշված բաժնի քննիչներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացուն վրաերթի ենթարկած, դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Երևանի բնակիչ 60-ամյա Գևորգ Հ.-ն է: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։