«Շատ պատմելու բան ունեմ…». Արայի մահից մեկ ամիս անց նրա մենեջերը խոսել է
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացավ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։
«Նաիրի» ԲԿ-ից հայտնել են, որ երգիչը հիվանդանոց է տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում։
Երիտասարդ երգիչ Արա մարտիրոսյանի անժամանակ մահվանից մեկ ամիս է անցել։
Նրա մենեջեր Լիլիթ Գալստյանն այդ կապակցությամբ ինսթագրամի սթորի բաժնում Մարտիրոսյանի մասնակցությամբ հիշողություն դարձած տեսանյութեր, լուսանկարներ է հրապարակել։
«Կարոտում եմ… շատ պատմելու բան ունեմ, Ար»,-դրանցից մեկին կից գրել է Լիլիթը։