Մեղադրյալը սենսացիոն տեղեկություն է հայտնել․ Փաստանը վերջապես բացեց փակագծերը

Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով հինգ մեղադրյալներից երկուսը՝ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը և հրշեջ ծառայության պետ Մառլեն Սարգսյանը, ինձ ՔԿՀ-ում գաղտնի հանդիպում են առաջարկել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողների շահերը պաշտպանող փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա դա աննախադեպ երեւույթ անվանեց. «Այս հանդիպումը շուտով կայացավ։ Զոհված զինծառայողների ծնողներին ներկայացրել եմ այս զրույցի մանրամասները, և մենք կհետևենք նրանց տրամադրած տեղեկատվության հետքերով։

Մառլեն Սարգսյանը ուշագրավ տեղեկություն է հայտնել, սակայն այն ենթակա է ստուգման։ Եվ եթե պարզվի, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա իշխանությունների ողջ վարկածը կփլուզվի, որից հետո անհրաժեշտ կլինի ուսադիրները հանել այս գործում ներգրավված բոլոր պատասխանատուներից»,- նշեց Նորիկյանը։

Նա կարծում է, որ նույնիսկ պաշտոնական վարկածի շրջանակներում օբյեկտիվ քննություն չի իրականացվել. «Եթե իշխանությունները պնդում են, որ տեղի ունեցածը հատկապես վտանգավոր առարկաներ և նյութեր օգտագործելիս անվտանգության կանոնների խախտման կամ ծառայողական անփութության հետևանք է, դա նշանակում է, որ ողբերգության անմիջական պատասխանատվությունը կրում են ներկայիս իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բանակում տիրող «բարդակի» համար»,- եզրափակեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել։