Մեծ ցավ ու կորուստ. Նաղդալյանը հիվանդանոցում մահացավ

Այսօր՝ հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հետ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի

ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը՝ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Վրաերթի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեեքնան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Опубликовано в