-Ласковый май խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտարարել է, որ երգիչ Յուրի Շատունովի մահվան մեղավորը Ստավրոպոլի դատարանի դատավոր Սվետլանա Լունինան է։
«Նա կեղծ դատավոր է, որն անօրինական կերպով որոշում է կայացրել հօգուտ Յուրիի, դրանով իսկ խրախուսելով նրան և մոլորեցնելով, որ նա ունի որոշ իրավունքներ»,- գրել է Ռազինը իր բլոգում:
Նրա խոսքով՝ դատավորը միտումնավոր ուրիշի ունեցվածքը փոխանցեց Յուրի Շատունովին, ինչն էլ լուրջ հուզական պոռթկում էր առաջացրել արտիստի մոտ՝ բարդ հյուրախաղերի ժամանակացույցի ֆոնին։ Պրոդյուսերի կարծիքով, դա կարող էր ազդել Շատունովի վիճակի կտրուկ վատթարացման վրա։
Ռազինը խոսել է նաև Բարձր որակավորում ունեցող դատավորների խորհրդին բողոք ներկայացնելու և Լունինին դաշնային դատավորի կարգավիճակից զրկելու մտադրության մասին։
Իր հերթին, Յուրի Շատունովի տնօրեն Արկադի Կուդրյաշովն արձագանքել է Ռազինի հայտարարություններին՝ նշելով, որ հենց պրոդյուսերն է երգչին սրտի կաթվածի հասցրել։ Նրա խոսքով՝ Ռազինը «իսկական օտարերկրյա գործակալ է», որը Ռուսաստանից փախել է ԱՄՆ։https://www.youtube.com/embed/r9HV3wrFgf4