Մարդուցս 13 տարով մեծ եմ, անամոթ սկեսրայրս սենց առաջարկ ա արել․ Մա՞րդ էլ իր երեխայի երջանկությանը խանգարի

ԱՄուսնուցս մեծ եմ 13 տարով։ Իմ՝ երկրորդ, իսկ նրա առաջին ամուսնությունն է։ Երեխաներ չենք պլանավորում ունենալ, քանի որ վիճակի չեմ, բայց որդեգրելուն դեմ չենք, ու երևի հենց այդպես էլ անենք։ Մի խոսքով՝ տարիքը չի խանգարում մեզ երջանիկ լինել, քանի որ այն ընդամենը թիվ է, չեմ ստում։

Բայց մի ուրիշ խնդիր կա, որ նյարդերիս ազդում է։ Ամուսնուս հայրն, ով ինձանից ընդամենը 6 տարով է մեծ, մի խայտառակ առաջարկ է արել ինձ։ Մի օր, երբ տանը մենակ ես ու ինքն էինք, սկսեց խոսք բացել իմ առաջին ամուսնությունից ու մեկ էլ հարցրեց՝ կուզեի՞ր երրորդ անգամ ամուսնանալ։

Երբ սկսեցի գլխի ընկնել՝ ինչ նկատի ունի, ասաց, որ իր որդուց բաժանվեմ ու իր ընկերներից մեկի հետ ամուսնանամ։ Ապշած էի նրա այդ գաղաարից, բայց նա այս կերպ պատճառաբանեց։ Ասում է՝ այդ ընկերը մեծ հարստություն ունի ու ծանր հիվանդ է։ Երբ կյանքից հեռանա, ժառանգությունը կմնա ինձ ու ամուսնուս։

Մա՞րդ էլ էդքան անամոթ լինի։ Դրանց տուն էլ ոտք չեմ դնի, ինչքան էլ որ հարգեմ։