45 տարեկան եմ ու ամուսնության առաջարկ եմ ստացել, հիմա չգիտեմ ինչ պատասխանել դուք իմ տեղը ի՞նչ կանեյիք. Սենց բան ամեն տեղ չես հանդիպի.

Նախորդ ամուսնությունս շատ անհաջող էր։ 10 տարի տանջվել եմ էդ անխիղճի ձեռքը: Օր ու գիշեր միայն արցունքներով էի անցկացնում։ Ոչ ամուսինս, ոչ սկեսուրս ինձ ուշադրություն չէին դարձնում, տանջում էին, աշխատացնում։

Բաժանվեցի, գնացի մերոնց տուն ու էնպես ստացվեց որ մեր հարևանից ամուսնության առաջարկ եմ ստացել ։ Բայց ինքը ինձանից տարիքով մեծ ա ուր արդեն երկու հատ հասուն երեխա ունի, ընդ որում թոռի տեր ա: Մտածում եմ ընդունեմ իրա առաջարկը թե չէ: Մեր հարևանները շատ լավ բաներ են պատմում իրա մասին ասում են որ կնոջը շատ ա սիրել էն էլ ժամանակից շուտ ա հոգին ավանդել:

Հիմա չեմ կարողանում կողմնորոշվել համաձանեմ թե չէ. Բայց մյուս կողմից էլ չեմ ուզում մենակ մնամ. Մենակ ապրելը շատ դժվար ա, հետո էլ էս տարիքում դժվար ա ամուսին գտնելը.