Մեկը ծաղիկ էր ուղարկել, տունը մենակ ես ու կիսուրս էինք, ինձ թվաց իմ համարա, բայց որ չիմացա ում են ուղարկել, ոչ էնա լացեի, ոչ էնա խնդայի. հիմա ո՞նց ֆռամ մարդուս ասեմ, կռիվա լինելու

Ինչ չէինք տեսել այ մարդ: Էն օրը իմ համար հանգիստ գործ եմ անում, աման եմ լվում, մեկ էլ դուռը թակում են, ես ասեցի մարդ էր, բայց պարզվումա, որ չէ: Տունն էլ մենակ ես ու կիսուրս ենք: Գնա բացեմ, տեսնեմ մի սիրուն առաքիչա կանգնած դռան դեմը, ձեռն էլ մի սիրուն բուկետ էր, մեջն էլ բացիկ:

Սկզբից վախեցա, դե ինձ թվում էր, որ իմ համար են ուղարկել, կիսուրս էլ հաստատ կասեր մարդուս ու կռիվ էր լինելու, բայց դե ես գիտեի, որ ոչ մեկի առիթ չեմ տվել, որ իմ տուն ծաղիկ ուղարկեն: Ասեցի կներեք սա ում համար ա, ասեցին աշխարհի ամենասիրուն կնոջ: Ես ու կիսուրս քարացած կանգնել մնացել էինք, ստորագրեցի, վերցրի, ու ֆռացել նայում եմ կիսուրիս դեմքին, ինքը ինձա կասկածում, ես իրան:

Բացում ենք բացիկը մեկ էլ տեսնենք գրածա, աշախարհի ամենասիրուն ու սրտակեր կնոջը՝ Կարինեին՝ ձեր հարևան խաչիկից: Փաստորեն կիսուրիս են ուղարկել, այ մարդ,ստացվումա կիսուրս սրտակերա ես էդ մասին չգիտեմ, նայում ենք իրար խնդում ենք, բայց դե մարդս շատ խանդոտա, որ իմանա՝ մորը ծաղիկ են ուղարկել, հաստատ լավ չի լինի, տենց էդ ծաղիկները ստիպված տարա քցեցի, բայց մի լավ խնդացինք, չմեռանք տեսանք, թե կիսուրիս սիրտը ոնց են ուզում գրավեն: