Սկեսուրս ամեն օր զանգում է ու իմ կյանքից մանրամասն ուզում իմանա․ Ոնց բացատրեմ որ իմ կյանք չմտնի

Մի տղայի հետ եմ շփվում, ծնողների հետ է ծանոթացրել , շատ լավ են ընդունել, շատ լավ հյուրասիրել , ջերմ մթնոլորտ էր, բայց այդ օրվանից սկսած ամեն օր օրը մի քանի անգամ տղայի մայրը գրում և զանգում է։

  Զանգում անդադար խոսում , մեզանից հետաքրքրվում «ինչ կերանք, ինչքան ծախսեցինք, ուր գնացինք, վաղը ուր ենք գնալու, ով է մեզ միանալու, մեր տանը ինչ վիճակ է»։

 Սկզբում  նույնիսկ հաճելի էր ուշադրությունը,  բայց ես իր տղայի հետ նույնիսկ այդքան չեմ խոսում։  

Ոնց բացատրեմ , որ ես իր հետ չեմ ամուսնանալու,  այլ իր տղայի, որ չեմ ուզում  իմ կյանքը պատմեմ բացատրեմ, որ իմ անձնական տարածքը չխախտի, իմ կյանք չմտնի։ Ես չեմ սիրում պատմել, կիսվել, նման բաներ ։ Մերոնք սովոր են ու ինձ նման հարցեր չեն տվել։

Ես էլ մի քիչ չխոսկան եմ այսպես ասած՝ ինտրովերտ։ Չեմ ուզում վիրավորել լավ մարդիկ են, բայց այդքան շատ հետաքրքրվել ապրել մեր անձնականով էլ չի լինի,  իմ ծնողները այդքան հարցեր չեն տալիս։ Չգիտեմ ոնց պահեմ ինձ, մի գուցե ես եմ սխալ