Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 տոննա ցեմենտով բարձված «Howo» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, վթարի հարևանությամբ ծառայություն կատարող պարեկները ու Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բախման հետևանքով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և հայտնվել բնակչի հողամասում՝ կոտրելով մի քանի պտղատու ծառեր։