Երևանում վթարի է ենթարկվել թիվ 32 ավտոբուսը. մանրամասներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էմիլ Թադևոսյանի վարած «Nissan» մակնիշի և 43-ամյա Սմբատ Ասատրյանի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 32 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*