Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով Բաքու են ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի ԶՈՒ շտաբի պետ գեներալ Մեթին Գուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն և ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուն՝ մասնակցելու ADEX ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։
Հանդիպումների ընթացքում, որոնք տեղի կունենան թուրքական պատվիրակության՝ Բաքու այցի շրջանակներում, նախատեսվում է քննարկումներ անցկացնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարային հնարավորությունների հետագա ընդլայնման շուրջ։