Ռուսաստանաբնակ հայ հայտնի բլոգեր Արուսյա Կավկազը StarNews-ին բացառիկ մանրամասներ է հայտնել իր`հայտնության, սիրո, ապրած կյանքի, դժվարությունների, ամուսնու մահվան, նրա հարազատների վերաբերմունքի, ինչպես նաև սեփական քրտնաջան աշխատանքով այսօրվան հասնելու մասին:
«Նախ պետք է ասեմ, որ այսօրվա հանրությունը այլ է`զգայուն, ժամանակակից, այսօրվա հանրությունը` թեկուզ էկրաններից այն կողմ, զգում է մարդկանց պարզությունը, մարդու աչքերից երևում է մարդու հոգու պարզությունը, դրա համար մարդիկ ինձ սիրեցին` ոչ բարակ մեջքիս, ոչ էլ 2 մետրանոց բոյիս համար:Ժողովուրդը հասկանում է`մարդը դեր է տանում, թե իրականում էդքան պարզ ու մաքուր կին է, ժողովուրդն ինձ սիրեց, օտարության մեջ ես իմ հայկական բոլոր ադաթները պահում եմ, նամուսը, թասիբը, հայկական ուտեստների տեսականին, լավաշը, թոնիրը, մեր հայկական պարերը, նենց չի մենակ ես եմ տենց, իմ ժամանակ բոլոր կանայք էլ եփում-թափում, թխում էին: Հիմա իմ հերթնա, մեծացել եմ, 2 տարուց կդառնամ 60 տարեկան»:
Տիկին Արուսյան պատմեց երկար տարիներ առաջ ամուսնուն կորցնելու ու միաժամանակ իր կյանքի մասին.
«Արդեն 22 տարիա ես ամուսին չունեմ, իմ տուն ուրիշ տղամարդ չի մտել, չի եկել, ուրիշ տղամարդկանց հետ չեմ գնացել ու երեխեքիս թողել: Իմ հարևանը, իմ քավորը, ամեն իմ սեղան նստելուց`հպարտանում են իմ մաքրության համար, իմ աշխատասիրության համար, անքուն գիշերներ եմ անցկացրել,ասել եմ` պարտք չպիտի անեմ, ոչ հորս տան վրա, ոչ սկեսուրիս տան վրա աչք չեմ ունեցել, ոչ ցանկացել եմ մեծերը մեռնեն,որ ինձ տուն մնա, ոչ ցանկություն եմ ունեցել սկեսուր-սկեսրայրիս մի բան լինի, իրանցը ինձ մնա, հակառակ`գիշերը թխել եմ, ցերեկը ծախել եմ, ամուսինս էլ հիվանդացավ կյանքի ընթացքում ու իր ազգությունն իրանից լրիվ հրաժարվեց»:
Տիկին Արուսյայի խոսքով` իր ամուսնու, երեխաների ու ճակատագրի համար ամեն ինչ արել է միայնակ.
«Ամուսինս մահանալուց առաջ թուղթ էր գրել` մահից հետո խնդրում եմ ինձ թաղեք մայրիկիս կողքը, իր եղբայրը`Գեղամ անունով, ասեց`ձրի տեղ ես ման գալիս, որ մարդուդ թաղե՞ս,նույնիսկ էդ պետական հողը չկամեցավ ամուսնուս հարազատ եղբայրը, ուղղակի ամուսնուս ցանկությունն էր`թաղվել մայրիկի կողքին: Բայց մեզ տարածք տվեցին, ամուսնուս թաղեցինք, տաճարը կառուցեցինք, ամեն անգամ ինստագրամում ցույց եմ տալիս, որ գնում ենք, հիշում, մոմ ու խունկ վառում»:
Բլոգերի խոսքով`նախքան սկեսրայրի մահը ինքը պահել է ամուսնու հորը, եկել է ժամանակն ու խորհուրդ տվել ամուսնու հայրիկին հետ գնալ Հայաստան ու գրավոր տարբերակով ներկայացնել, թե իր ունեցած գույքը ում է թողնում:
«Ամուսնուս եղբոր կնոջ անունը Շուշան է, ով հիմա ապրում է սկեսրայրիս բակում, ոչ թե մեծ տներում, որտեղ ես էի ապրում, տղաներինս էր, փոքրիկ-փոքրիկ տներ էր տվել, ապրում են, սկեսրայրս չհասցրեց էդ տները թղթով բաժանի: Նրա մահանալու ժամանակ Հեղուշ անունով աղջիկը զանգեց ասեց, որ պապան մահացել է ու փող չկա, ուզում են հաց ու չայով ճամփու դնեն, Արմեն անունով տղես ինձ հարցրեց`մամ, գնա՞մ պապիկի թաղումը անեմ նորմալ, ասեցի տղա ջան, եթե ունես ցանկություն` գնա: Զանգել էր տալիս`Հեղուշ անունով հորքուրին, ասել էր արեք, դագաղն էլ զանգեք թանկանոց պատվիրեք, ինչ պետք է պատվիրեք, արեք, ռեստորանն էլ, ես կգամ կվճարեմ էդ բոլորը, ու էդպես էլ արեց, իսկ Գեղամ անունով տեգրս իրեն դրել էր մեծ մարդու տեղ`իբրև ինքն է էդ սեղանը գցել, էդ ծախսն անում,անգամ մի բերան չէր ասել`ժողովուրդ ջան, տեսեք, մահացածս եղբոր Արայիկի տղանա, եկել պապիկի հացն է տալիս: Ասեցի ոչինչ, իմ տղան արել է`հերիք է, ամեն մարդ իր սրտով Աստծուց պատիժը թող ստանա: Նույն ձևով էլ հիմա ինքն ու մյուս եղբոր կինը սկեսրայրիս տունն են կեղտոտություններ անում,բայց ժառանգներն իմ երեխաներն են, մենք դեռ ձայն չենք հանում, մենք տան կարիք չունենք, բայց օրենքը մի հատ է, օրենքը ճշտի կողմն է: Ճիշտ է` ես տան կարիք չունեմ, բայց դեռ ինձ խոսք էլ չեն տվել, որ ես ասեմ`ունեմ կարիք, թե չունեմ:Ասում են իբրև սկեսրայրս լիազորագիր է տվել ու արել իրենց անունով, բայց այդ ամենը սուտ է, անգամ սկեսրայրս գրանցված չէ այդ տան վրա, միայն հողի վրա է գրանցված: Խաբեությամբ կռիվ են անում տան համար, ես դրա կարիքը չունեմ ու չեմ էլ ունեցել, որովհետև հույսս ես միշտ ինձ վրա եմ դրել, ուրիշ ոչ մեկի`իմ ու իմ Աստծու, դրա համար էլ Աստված ինձ սիրում է, մեռնեմ իմ Աստծուն»:
Տիկին Արուսյան պատմեց նաև Ռուսաստան տեղափոխվելու մասին.
«Ես որ եկել եմ Ռուսաստան, ես լեզու չեմ իմացել, գնացել եմ ֆերմա, կով եմ կթել, կթվորուհի եմ աշխատել: Իմ մաքրության, իմ աշխատասիրության համար պետությունն ինձ գրանցեց, ընդառաջեց տուն նվիրեց միմիայն իմ մաքրության ու աշխատասիրության համար: Էնպես որ, իմ սկեսուր սկեսրայրի կողմից ինձ ոչ մի բան չի մնացել, երկու եղբայրները խաբելով թալանեցին,մինչև երկուսի գլուխն էլ կերան: Իսկ ինձ ոչինչ: Մենք մեղվապահ ենք եղել: Սկեսրայրս բուտկա էր տվել մեղվապահության համար, անգամ դա են ծախել, տեգորս հողից տուն արել, որը մերն էր: Որ ձեռքերը բարձրացնեն կպնումա առաստաղին: Մի քարը չեն դնում մյուս քարի վրա, էդ հողերի ու ցեխերի մեջ բուքսիր են անում, այ այստեղ են ասում`Աստված տալիս է, դրա համար ես գոհ եմ, շատ հպարտ եմ»:
Արուսյան պատմեց նաև Երևանի տան մասին ու հիշեց, որ երբ աղջիկը եղել է 15 տարեկան, խնդրել է տեգոր կնոջը բացել տան դուռը, որպեսզի դուստրը տեսնի տունը, քանի որ արդեն մեծանում էր, և բլոգերը չգիտեր, թե որտեղ կամուսնանա և արդյոք հնարավորություն կլինի գալ ու տեսնել հայրական տունը:
«Տեգորս կինը`Շուշան անունով, դուռը չբացեց, որ հիմա իմ մահճակալի վրա`ծնողներիս գնած օժիտի վրա, բերում վարձով մարդկանց քնացնում ու փողա աշխատում, դուռը չբացեց, որ երեխաս տեսնի պապական տունը: Անգամ էս տեսակ բաների եմ դիմացել ու հաղթահարել: Այսպիսի բաների միջով եմ անցել ու ասել եմ`ոչինչ, Աստված իրանց հետ լինի ,մինչև հիմա ոչ գնացել եմ, ոչ ուզել եմ, ոչ հարցրել եմ, ոչ էլ սարքել եմ: Շատերն են ասում, թե ինչու չեմ գնում, չեմ ուզում, բայց ես ասում եմ`էսքան աշխատել եմ, էսքան ունեմ, ճիշտ է իրենց հորական տունն է, բայց ես որ հարս եմ գնացել, շատ լավ վերանորոգել ենք, հայրիկս է մատերիալը բերել բոլոր, ամուսինս իր ձեռքերով պատուհանները վերանորոգել, բայց երկու տեգոր կանայք դարձրին հողին հավասար, ես էլ հղի էի 8 ամսական ու փոքր երեխեքիս հետ թողել հեռացել եմ, որ մեր տնից ձայն դուրս չգա: Ես գնացի երեխաներիս հետ, հետո ամուսինս եկավ, հետո սկեսուր, սկեսրայր, տեգոր կին, տալ, ու մի գեղեցիկ օր`սեղանը գցած, ես ասեցի`մի հարց տամ, ես Ձեզնից փախա, բա դուք ումի՞ց: Գլուխները կախ ասեցին`մեզնից պրծում չկա: Ամուսնուս մահից հետո, երբ հարևաններս տեսան էդ արարողությունը, մեծ, լավ մարդիկ էին, ինձ ասեցին` Արուսիկ ջան, մենք հեսա կթաղենք Արայիկին, բայց սրանից հետո, եթե դու նրա եղբոր հետ խոսես, քեզ համարես տեգր, ուրեմն ամենավերջին կինը կլինես, էդպես էլ արեցի»:
Բլոգերը պատմեց, որ այդքանից հետո միայն ինքն է զբաղվել իր սկեսրայրի առողջական խնդիրներով ու հանձն առել նրա վիրահատությունը, այն դեպքում, երբ Գեղամ անունով տեգրն աշխատել ու աշխատում է 1-ին հիվանդանոցում`վարորդ: Անգամ վիրահատությունից հետո առաջարկել է հայրիկին հերթափոխով պահել, սակայն չեն համաձայնվել.
«Սկեսրայրիս դուրս էին հանել, ասեցի պապ, էդ ինչա վիճակդ, ամեն ինչ տվեցիր իրանց, մեր աշխատած փողերն էլ տվեցիր, հիմա սաղ ծախսեցին պրծավ քեզ հանել են դուրս՞: Լյարդի խնդիր ուներ, դեղնել էր: Ամաչում եմ ասել, բայց եկավ ընկավ ոտքերս ու ասեց ինձ փրկի, ուզում եմ ապրեմ: Ամուսինս էլ արդեն քանի տարի էր չկա..: Ասեցի տղադ`Ահարոնյան Գեղամն, ինչի՞ չի զբաղվում, հիվանդանոցում էլ աշխատում է,տարա բժշկի, ասեցի` ինչի չեք վիրահատում, ասացին`ոնց չենք վիրահատում, ուղղակի ինքը մենակ է գալիս, իսկ վիրահատությունից առաջ պետք է աղջիկը կամ տղան ստորագրեն , քանի որ ռիսկային էր, տարիքով մեծ էր: Տարա տարբեր հիվանդանոցներ, վիրահատությունից առաջ ինձ ասեց, որ ես ներկայանամ որպես աղջիկ ու ստորագրեմ, իսկ ես ասեցի`չեմ ուզում ստորագրեմ, եթե քեզ մի բան լինի, քո աղջիկն ու տղան ինձ կուտեն, բայց որ դու լավ լինես, ինձ թարս կնայեն, ու էդպես էլ եղավ, վերջում ես ստորագրեցի սկեսրայրիս խաթր: Վիրահատությունը տևեց 4 ժամ ` լեղապարկի, միզապարկի և ադենոիդի վիրահատություն: Նարկոզից դուրս եկավ ու էդքանի մեջ ինձ հիշեց: Էնտեղ իր աղջիկն էր, տղան, հարսը, փեսան, ասեցի եկեք բոլորս հերթով պահենք, ես չունեմ ամուսին, իմ երեխեքը դեռահաս են, ոչ աղջիկը, ոչ տղան, ոչ մեկ չմնացին, ամբողջ խնամքը մնաց իմ ու իմ երեխաների վրա: 4 շլանգ էր կախված իրենից, հիվանդանոցում ես ու երեխեքս խնամեցինք, բերեցի 6 ամիս պահեցինք տան մեջ ես ու երեխեքս, հանուն անվան, ազգանվան, հանուն իմ ամուսնու արեցինք ամեն ինչ, իսկ իրանք ուզում էին, որ մեռնի, ես էլ հակառակը`չաղացրել, առողջացրել եմ իրանց պապային: Տարա իրա տուն, մի շաբաթ հետո հետ եկավ, ասեցի ինչա եղել` ասեց Գեղամը դուրսա հանել: Հետո որոշ ժամանակ պահեցի ու ինքը հետ գնաց իր տուն ու կարճ ժամանակ անց մահացավ: Ահա թե համբերատար, անձայն ինչերի միջով եմ անցել, միայն թե ամեն բան նորմալ ու խաղաղ լինի, պատվի խաթր ամեն ինչի կուլ եմ գնացել, որ ամեն ինչ հաշտ ու համերաշխ լինի: Մինչև այսօր ես չեմ գնացել իմ տեգոր կնոջը, ով հիմա առանց ամուսնու ապրում է սկեսրայրիս բակում, մյուս տեգորս, ով էստեղ մեր մեղուներով մի հատ տուն թռցրեց, հիմա մեր Հայաստանի տունն ուզում է իրենով անի, երբեք խոսք չեմ բացել, խոսք չեմ գցել, տեսնենք, թե ինչ կլինի:Ես միայն մի բան գիտեմ, իմ Տեր Աստվածն իմ հետ է, իմ մաքրությունն ու պարզությունը տեսնում է, ու եթե դա իմ երեխեքի ղսմաթն է, ուրեմն կհասնի իմ երեխեքին, իսկ եթե ուզում են տիրանան խաբեբաությամբ, խուժանությամբ հասնեն էդ տներին, չնայած էնտեղ էն հին տներից բան չի մնացել, սաղ քանդել են, ոչ ռեմնոտ կա, ոչ մի բան, միջնեկ տեգորս կինը, ջուրը թողել են, պարկետը լրիվ թռել, փնթի մարդը տու՞ն կպահի, փնթի…»,- իր խոսքը եզրափակեց տիկին Արուսյան` ևս մեկ անգամ նշելով, որ ինքն ու իր երեխաներն ապահով են, և այդ ամենը զուտ իր հավատի ու աշխատանքի շնորհիվ:
Отправить ответ