Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա բնակավայրի Սղնախ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել է դաշտում։ Վարորդը տեղում մահացել է։
Oragir.News-ը կապ հաստատեց Ամասիայի համայնքի ղեկավարի՝ Ջեմմա Հարությունյանի հետ․ համայնքի ղեկավարը անձամբ ճանաչում էր մահացած տղային։
«Նա Ջրաձոր բնակավայրից էր, ես անձամբ ճանաչում էի։ Շատ հարգված, սիրված ընտանիքի տղա էր։ Աշխատասեր էր, բարի։ Ամուսնացած չէր։ 6 եղբայր են, եթե չեմ սխալվում, նա նախավերջինն էր։ Ինքը և եղբայրը մեր համայնքապետարանում էին աշխատում, կդժվարանամ ասել՝ հստակ քանի տարեկան էր»,-ասաց Ջեմմա Հարութունյանը։
Նա նաև մեծ ափսոսանքով ասաց, որ իրենց համար շատ զարմանալի է, թե նման փորձառու վարորդը ինչպես կարող էր ձորը գլորվել, նշեց նաև, որ նա շատ լավ էր հասկանում տեխնիկայից անգամ գյուղի ամբողջ խոտհարքը, բերքահավաքը իրենք էին անում։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա բնակավայրի Սղնախ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի մետր գլորվել և կողաշրջված հայտնվել դաշտում։
Отправить ответ